News
WFTGA -ն Երևանում
2023-02-03
Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) թրենինգ բաժնի նախագահ Վիոլա Լյուիսը և փոխնախագահ Նինա Բուհը Երևանում են։ Այցի նպատակն է աջակցել WFTGA անդամ Հայ Զբոսավարների Գիլդիային՝ Զբոսավարների միջազգային թրենինգ կետրոնը Երևանում նոր իրավիճակներին համահունչ զարգացնելու հարցում։ Մշակվում են համագործակցության նոր ուղիներ. Հայաստանը, որպես տարածաշրջանում միակ և աշխարհում երկրորդ զբոսավարների վերապատրաստման միջազգային թրենինգ կենտրոն ունեցող երկիր, ավելի մրցունակ դարձնելու գործում։
WFTGA - ITC Yerevan - AGG
2023-02-01
Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) թրենինգ կոմիտեն այս տարվա առաջին դասընթացը անցկացնում է իր երկրորդ կենտրոնում։ Այն է Զբոսավարների միազգային թրենինգ կենտրոնը Երևանում, որի պաշտոնական ներկայացուցիչն է Հայ Զբոսավարների Գիլդիա ՀԿ-ն։
Դասընթացն անցնելու է 2023 թվականի փետրվարի 21-ի՝ Զբոսավարի միջազգային օրվա թեմայի շուրջ. «Վերաիմաստավորել տուրիզմը՝ վերակենդանացնելով զբոսավարի մասնագիտությունը»։
Զբոսավարի վերապատրաստման դասընթացի խորագիրն է «Մեկնություն Պատմամշակութային ժառանգության» և նախատեսված է WFTGA անդամ զբոսավարների համար։ Միջազգային դասընթացը կանցկացվի 2023թ. փետրվարի 6-10ը, Երևանում։ Այն կվարեն Մաքս-Դուբրավկո Ֆիջյակոն՝(Interpret Europe) Եվրոպական Ժառանգության Մեկնություն Ասոցիացիայի որակավորված զբոսավար, թրեներ Խորվաթիայից և Մաթեուշ Տոմազչուկը՝ WFTGA միջազգային լիդ թրեներ Լեհաստանից։ Թվով 16 մասնակիցներից 13-ը Հայաստան կժամանեն աշխարհի տարբեր կողմերից։
Սա լավ հնարավորություն է զբոսավարի մասնագիտական հմտությունները վերաթարմացնելու և նոր մոտեցումներ մշակելու համար։ Մաղթում ենք բոլորին արդյունավետ աշխատանք։
Ձեր Գիլդիա

Ամանոր 2023
2022-12-31
Եվս մեկ տարի անցավ տեղը տալով Նորին։ Նոր հույսեր, նպատակներ, ցանկություններ, երազանքներ... բոլորիս հատուկ։ Հատկապես այս գիշեր բոլոր երազանքները էլեկտրական հոսանքի պես անցնում են տնից խրամատ, սահմանից անսահմանություն, գերությունից ազատում տանող սրտի ճանապարհով։ Թո՛ղ Նոր տարին Արցախի ու Հայաստանի գերությունից ազատագրվելու տարի լինի։
Բոլորիս մաղթում ենք սեր, առողջություն, հաստատուն կամք և միություն։
Սիրով ձեր Գիլդիա
Բոլորիս մաղթում ենք սեր, առողջություն, հաստատուն կամք և միություն։
Սիրով ձեր Գիլդիա