Լուրեր
 «    »

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ դասախոսություն

2015-03-03

2015թ. մարտի 2-ին ժամը 18:00-ին Ավիատրանս հյուրանոցի կոնֆերանս սրահում անցկացվեց դասախոսություն Հայոց ցեղասպանությունը թեմայով: Դասախոսությունը վարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն՝ պրն. Սուրեն Մանուկյանը:

ՀԶԳ վարչություն

ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

2015-02-20

Հարգելի գործընկերներ բոլորիդ սրտանց շնորհավորում ենք մեր մասնագիտական տոնի առթիվ: Ցանկանում ենք քաջ առողջություն, գիտելիք և մասնագիտական փորձ կուտակելու անհամար հնարավորություններ և իհարկե մեծ թվով հաճելի հյուրեր:

Հարգանքով
ՀԶԳ վարչություն

ԵԱՏՄ - ՀԱՅԱՍՏԱՆ դասախոսություն

2015-02-15

2015թ. փետրվարի 15-ին ժամը 15:00-ին Ավիատրանս հյուրանոցի կոնֆերանս սրահում անցկացվեց դասախոսություն Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը և հեռանկարներ թեմայով: Դասախոսությունը վարեց Երևան մամլո ակումբի փոխտնօրեն պրն. Ավետ Դեմուրյանը:

ՀԶԳ վարչություն

Գիլդիան Պրահայում

2015-01-25

2015թ. հունվարի 26-30 Գիլդիան կմասնակցի Պրահայում կայանալիք Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) 16-րդ համաժողովին։ Այս տարի համաժողովին Գիլդիան կներկայացնի նաև 2014թ-ին բացված WFTGA Միջազգային թրեյնինգ կենտրոնը Երևանում։ Կենտրոնի առկայությունը Հայաստանում հնարավորություն է տալիս և հայ, և օտարերկրյա զբոսավարներին, ստանալ մասնագիտական հմտություններ ըստ միջազգային չափորոշիչների։ Պատվիրակներ՝ ՀԶԳ նախագահ Լիա Բախշինյան և ազգային թրեներ Ռոզա Աթանեսյանի:
/123_SITE/123_images/news.88-0.any.10953210_10153223605548243_3277450762642484072_n.jpg/123_SITE/123_images/news.88-1.any.10806185_1568538690060172_3744313867986026128_n.jpg

Գիդերի պատրաստման դասընթացներ

2015-01-16

Հայ Զբոսավարների Գիլդիա ՀԿ կազմակերպում է գիդերի պատրաստման հերթական եռամսյա դասընթացները: Դասընթացները կմեկնարկեն 2015թ.հունվարի 27-ին:
Մանրամասների համար կարող եք դիմել Լիանա Գրիգորյանին (+37491 277 201) մինչև հունվարի 25-ը:

ՀԶԳ վարչություն