Լուրեր
 «    »

Զբոսավարի միջազգային տոն 2023

2023-02-21

Այս տարի Գիլդիայի զբոսավարները իրենց մասնագիտական օրը նշում են նոր ձաչափով, առանձնահատուկ վայրում՝ Թուֆենկյան ավանդական հյուրանոցում, շատ հյուրընկալ մարդկանց հետ։ Միջոցառումը նվիրված է 20-րդ դարի կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովին, ում ֆիլմերն ու արվեստի գործերը հայտնի են ամբողջ աշխարհում։
Նկարում. մեր գործընկերներ Լիանա Ավետյանը և Արփինե Ավետիսյանը ներկայացնում են Փարաջանովի ժառանգությունը՝ կիրառելով ժառանգության մեկնաբանման հմտությունները, որոնք սովորել են Interpret Europe դասընթացի ընթացքում։ Երևան, WFTGA Միջազգային ուսումնական կենտրոն, Հայաստան 2023թ. փետրվարի 6-10ը:
Շնորհակալություն մեր օրը անմոռանալի դարձնելու համար։ Հուսով ենք, որ Թուենկյան ավանդական հյուրանոցի մեր սիրելի գործընկերները իրենց հարազատ միջավայրը նորովի բացահայտեցին։
/123_SITE/123_images/news.170-0.any.21.02.2023.1.jpg/123_SITE/123_images/news.170-1.any.21.02.2023.2.jpg/123_SITE/123_images/news.170-2.any.21.02.2023.3.jpg/123_SITE/123_images/news.170-3.any.21.02.2023.4.jpg/123_SITE/123_images/news.170-4.any.21.02.2023.5.jpg/123_SITE/123_images/news.170-5.any.21.02.2023.6.jpg/123_SITE/123_images/news.170-6.any.21.02.2023.7.jpg/123_SITE/123_images/news.170-7.any.21.02.2023.8.jpg

WFTGA - ՎԿԱՅԱԿԱՆ

2023-02-13

Շնորհավորում ենք ՀԶԳ բոլոր անդամներին։

ՄԱՀԱԶԴ

2023-02-12

Ցավով հայտնում ենք, զբոսավարներից շատերի երկարամյա ընկեր, գործընկեր, ինչպես նաև Թուֆենկյան հյուրանոցի հավատարիմ աշխատակից Համլետ Իզմիրյանի աշխարհափոխ լինելու մասին։ Մեր վշտակցությունն ենք հայտնում հարազատներին, ընկերներին, գործընկերներին...
Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 12-ին, ժամը՝ 18։00-20։00, Դավթաշեն-Զովունի հատվածում գտնվող Ադանա սգո սրահում։

Մեկնություն ժառանգության

2023-02-06

2023թ. փետրվարի 6-10ը Հայաստանում կանցկացվի Interpret Europe-ի փորձագետ Մաքս Դուբրավկո Ֆիջացկոյի «Մեկնություն ժառանգության» դասընթացը։
Ուսանողները գործող զբոսավարներ են, ովքեր կյուրացնեն ժառանգության մեկնաբանման վերջին հմտությունները:
Դասընթացին մասնակիցում են զբոսավարներ Կանադայից, Շոտլանդիայից, Իսպանիայից, Կիպրոսից, Դանիայից, Լեհաստանից, Խորվաթիայից, Ղազախստանից, Մոլդովայից և Հայաստանից:
/123_SITE/123_images/news.168-0.any.329688313_507900131414764_1799900641707699143_n.jpg/123_SITE/123_images/news.168-1.any.328841366_876242356919841_3107646181606655994_n.jpg/123_SITE/123_images/news.168-2.any.330193094_3383155765265323_4604451536344688614_n.jpg/123_SITE/123_images/news.168-3.any.329688630_547337037458746_2585124343321779149_n.jpg

Ս․ Սարգսի հիշատակության օր

2023-02-04

Հայ ազգի համար կարևոր ու սիրված օր՝ Ս․ Սարգսի հիշատակության օր

Զինվորների, երեխաների, ընտանիքների և սիրահարների պահապան բարեխոս, հիվանդների ամոքող սուրբը լինելով հանդերձ` Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի պատկերացումներում, այնուամենայնիվ, ավելին է, քան իր առօրյա և ամենօրյա արագահաս և ամենահաս օգնականն ու ապավենը՝ նա հայության պահապանն է, ով իր հրեղեն ձիով Սուրբ Սարգսի տոնին նախորդող ուրբաթ գիշերը սլանում է Հայկական լեռնաշխարհով:

Իսկ գերելոց այլասեռից
Որք ի կապանս են յերկաթի
Հան զնոսա ի չար կապից
Մեծ գերեհան Սուրբդ Սարգիս:

Թող բոլորիս աղոթքները արագահաս Սուրբ Սարգսի բարեխոսությամբ ի բարին կատարվեն։