News
 «    »

Այսօր Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է։

2024-02-25

Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ,
Սուրբ անունդ պետք է հիշվի դարեդար.
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ:

Թշնամիներ երբ լսեն քո անունը,
Օձերի պես պիտ սողան իրանց բույնը,
Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չցամաքի մինչ հավիտյան, Անդրանի՛կ:

Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն,
Քնքույշ ձեռամբ քո ճակատը պսակեն,
Գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն,
Կեցցե՛ս հավետ դու անսասան, Անդրանի՜կ:

Հայաստանի սոխակները քեզ համար
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար
Անհաղթ մնաս դու քաջ, կռվի սիրահար,
Հայրենիքին տեր ու պաշտպան, Անդրանի՜կ։

Գուսան Շերամ

International Tourist Guide Day 2024

2024-02-21

Dear colleagues, the Armenian Guides Guild congratulates all of you on our professional holiday, wishes you peace, health and steadfast will in the responsible work of a tourist guide.

Մայրենի լեզվի օրն է

2024-02-21

Այսօր մեր մայրենի լեզվի, Հայոց լեզվի օրն է։ Անաղարտ պահենք մեր ինքնության հիմնասյունը և այդ առանցքի շուրջ ձևավորված հարուստ մշակութային ժառանգությունը։ Ճանաչենք և ամեն վայրկյան և ամեն տեղ պահպանենք այն, գնահատենք և պաշտպանենք։

Այսօր Հարնտ Մաթևոսյանի ծննյան 89րդ տարելիցն է

2024-02-12

Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա:

Վիլյամ Սարոյան

Լուս. panorama.am կայքից

Հիշատակն արդարոյն եղիցի լույս...

2024-02-06

Ցավով հայտնում ենք բոլորիս կողմից սիրված, շատերիս համար ընկեր, մարտական ընկեր, ուսուցիչ, «Կարին» ազգային երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։

Մեծ է կորուստը...
Հազար ափսոս...
Հազար երանի...

Համոզված ենք, որ մեծ նվիրումով ստեղծած և բոլորիս որպես ժառանգություն թողած գործը՝ «ԿԱՐԻՆ» առանցքով կապրի, և կյանք կտա Հայրենիքին։
Ցավակցում ենք հարազատներին, ընկերներին և գաղափարակից մարդկանց։

Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա
08.02.2024 ժամը 17:00-20:00 Նոր-նորքի 5րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում
09.02.2024 վերջին հրաժեշտը Կամերային երաժշտության տանը 11:00-13:00
Նույն օրը՝ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա 14:00-ին Եռաբլուրում։