Новости
 «    »

2023-2024

2023-12-31

Սիրելիներ, շուտով տարեմուտ է, 2020-2023 իրադարձությունների շղթան, որքան էլ որ դառն էր ու անընդունելի, ցավոք իրողություն է։ Շատերդ կփաստեք, թե որքան բարդ է զբոսավար լինել հատկապես հիմա։ Շնորհակալություն գործով, հոգով և մտքով անձնվեր աշխատանքի համար։ Գիլդիան ինչպես նախորդ տարիներին այս ընթացքում էլ շարունակել է ինքնակրթության և վերապատրաստման գործունեությունը, կարևորելով զբոսավարի մասնագիտությունը և դրանից բխող ողջ պատասխանատվությունը և իրականացնել մի շարք ծրագրեր։ Գիլդիան հավատարիմ է իր առաքելությանը և անկախ տարատեսակ դժվարությունների 2024-ին նույնպես գնալու է իր նախանշած ուղիով։ Մաղթում ենք բոլորիս տոկուն, հաստատակամ տրամադրություն ոլորտի առջև մեզ բաժին հասած խնդիրները՝ առաջադրանքները, պատվով լուծելու համար։ Առողջ եղեք ու միասնական։ Լիքը գործ ունենք անելու։ Բարի Տարեմուտ։ Խաղաղ տարի։

Թրեյնինգ քաղաքային զբոսավարների համար

2023-11-17

Սույն թվականի նոյեմբերի 13-17ը կայացավ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality -ի նախաձեռնությամբ և Հայ Զբոսավարների Գիլդիայի կողմից մշակված և իրականացրած «Թրեյնինգ քաղաքային զբոսավարների համար» ծրագիրը։ Միջազգային թրեյնինգին մասնակցեցին Երևանի քույր քաղաքների, ինչպես նաև Հայաստանի մարզերի, Արցախի և Երևանի զբոսաշրջության ոլորտի գործընկերները։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատակիցներին, Երևան քաղաքի պատմության թանգարանի, “Erebuni” Historical & Archaeological Museum-Reserve «էրէբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի, Alexander Spendiaryan House-museum Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի, Ervand Kochar Museum - Երվանդ Քոչար թանգարանի նաև Tufenkian Heritage Hotels Թուֆենկյան ավանդական հյուրանոցների մեր գործընկերներին։
Լուսանկարները՝ Ռ. Աթանեսյանի, Կ. Հակոբյանի
/123_SITE/123_images/news.175-0.any.401728905_846332067493611_7261003771246397945_n.jpg/123_SITE/123_images/news.175-1.any.401764211_846332157493602_6203824677416300553_n.jpg/123_SITE/123_images/news.175-2.any.401719871_846332234160261_349019415808013531_n.jpg/123_SITE/123_images/news.175-3.any.401745005_846332330826918_5368330365224831394_n.jpg/123_SITE/123_images/news.175-4.any.401741920_846332270826924_5232327238852480817_n.jpg

Հայաստանի Հարապետության Անկախության Օր 21.09.2023

2023-09-21

Սիրելի զբոսավարներ բավական դժվար է մեր իրականության սարսափելի, անընդունելի դեպքերի ֆոնին շնորհավորել Հայաստանի 3րդ Հանրապետության 32-ամյա տարելիցի առթիվ։ Բայց անտեսել ու չհիշել այս օրը, կնշանակի արհամարել ու մոռանալ Հայաստանի և Արցախի անկախության, ապրելու իրավունքի համար իրենց ամենաթանկը՝ կյանքը զոհաբերած հերոսներին։ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը դեռ երիտասարդ է, բայց ոչ պատանի։ Հիմա և միշտ մեզանից յուրաքանչյուրը պետք է հայրենիքը խորապես ճանաչելու, այն ավելի քան երբևէ սիրելու ու պահպանելու պատասխանատու գործում լինի միասնական, վճռական, ողջամիտ և տոկուն։ Խորագետ եղեք, եթե չեք ապա դարձեք։ Բազմիցս ենք նշել, որ զբոսավարի աշխատանքը հատկապես մեր իրավիճակում գտնվեղ երկրում կապ ունի Ազգային Անվտանգության հետ։ Ուստի միշտ արթուն պահեք ձեր միտքը, իսկ խոսքը կշռադատված, միտված Հայրենիքի պաշտպանությանը։ Գործե՛ք, հանուն միացյալ Հայաստանի։
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Հովհաննես Թումանյան, 1902թ.

Международный день мира 21.09.2023

2023-09-21

Армянская Гильдия Гидов поздравляет всех коллег из всех стран с Международным днем мира. Вы наверняка знаете, что 19-ого сентября 2023 года Азербайджан согласовав свои действия с Россией и Турцией начал очередные военные действия против армян.

Напоминаем что генеральная Ассамблея ООН объявила 21 сентября днем посвящённым укреплению идеалов Мира путем соблюдения 24 часового ненасилия и прекращения огня. Однако военные действия продолжаются по сей день.

Туристические гиды из Азербайджана, являющиеся также членам WFTGA, ведут во время своих экскурсий армяноненавистническую пропаганду, о чем нам многократно рассказывают наши туристы.

Мы ожидаем от всех наших коллег независимо от страны их проживания профессионального подхода подразумевающего нашу личную и коллективную ответственность за укрепление мира.

Ещё раз всем желаем мира и процветания.

ԳԻԴ - ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

2023-08-25

ԳԻԴ - ԶԲՈՍԱՎԱՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԳԻԼԴԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Ձեռք բեր նոր, հետաքրքիր, դինամիկ, բազմաբնույթ նաև լավ վարձատրվող մասնագիտություն կրթվելով տուրիզմի գիտակ և փորձառու մասնագետների մոտ։
• Հայ Զբոսավարների Գիլդիա ՀԿ Անկախ Հայաստանում գիդ-զբոսավարների առաջին միությունն է և իր 17-ամյա փորձով մեծ ներդրում ունի ՀՀ Զբոսաշրջության զարգացման գործում։
• Հայ Զբոսավարների Գիլդիայի դպրոցն արդեն երկար տարիներ պատրաստում է մասնագետների, ովքեր դարձել են զբոսաշրջության ոլորտի այցեքարտն ու ՀՀ արժանի «դեսպանը»։
• Գիլդիան WFTGA (տուրիստական գիդերի ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի) միակ անդամն է ՀՀ-ում։ Գիլդիայի դպրոցի լավագույն սաներին տրվում է բացառիկ հնարավորություն՝ վերապատրաստվելու WFTGA Երևանյան թրեյնինգ կենտրոնում, որը միակն է տարածաշրջանում և երկրորդը՝ ողջ աշարհում։