Բարի գալուստ
Եկել եք հմուտ զբոսավար դառնալու համա՞ր, ապա դուք ճիշտ ուղու վրա եք: Գիլդիան ունի զբոսավարների պատրաստման իր մասնագիտական դպրոցը, որն ավարտելով ձեռք կբերեք աշխարհի ամենահետաքրքիր մասնագիտություններից մեկը։ Գիլդիան ներկայացնում է Զբոսավարների Ասոցիացիաների Համաշխարհային Ֆեդերացիայի (WFTGA) միջազգային ուսումնական կենտրոնը Երևանում, որի հատուկ դասընթացների շնորհիվ, գործող զբոսավարները կարող են վերապատրաստվել, ստանալով միջազգային ձևաչափին համապատասխան գիտելիքներ:
Գիլդիա
Հայ Զբոսավարների Գիլդիան (ՀԶԳ-ն) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է անդամավճարների, հանգանակությունների և հովանավորությունների միջոցով: - Հայ Զբոսավարների Գիլդիան հիմնադրվել է Հայաստանում տուրիզմի կայացման ակունքներում կանգնած և այս ոլորտում բազմամյա փորձ ունեցող զբոսավարների ջանքերի շնորհիվ: Այն գրանցվել է 2005 թ. հունվարի 11-ին: - ՀԶԳ-ն անկախ է այլ անձանց քաղաքական, տնտեսական և կրոնական շահերից: - ՀԶԳ-ին անդամակցում են ավելի քան 25 արհեստավարժ և սկսնակ զբոսավարներ: - ՀԶԳ-ն շահագրգռված է համագործակցել այլ ասոցիացիաների, արհեստակցական միությունների, ինչպես նաև տարբեր երկրներում զբոսաշրջության ոլորտում զբաղված ընկերությունների և անհատների հետ: - Հայ Զբոսավարների Գիլդիան նպատակ ունի` համախմբել բոլոր... ԱՎԵԼԻՆ
ՀԶԳ դպրոցը
Գիլդիայի դպրոցի 2018-2019թթ. գիդերի պատրաստման մասնագիտական դասընթացի մասնակիցները Երևանից և Հայաստանի մարզերից։ ԱՎԵԼԻՆ
WFTGA Training Center
Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (WFTGA) պրոֆեսիոնալ զբոսավարների միություն է, որին անդամակցում է ավելի քան 80 երկիր: Հայ զբոսավարների գիլդիան (ՀԶԳ) անդամակցում է WFTGA-ին 2006 թ-ից: WFTGA-ն մշակել է զբոսավարների վերապատրաստման ծրագիր, որի նպատակն է ամբողջ աշխարհում տարածել զբոսավարության ստանդարտները և բարձրացնել զբոսավարների պրոֆեսիոնալիզմը: Այդ նպատակով WFTGA-ի կողմից բացվել են միջազգային թրեյնինգ կենտրոններ, որտեղ անց են կացվում դասընթացներ: Մինչև 2014թ. WFTGA-ն ունեցել է միայն մեկ միջազգային թրեյնինգ կենտրոն Կիպրոսում: 2014թ. դեկտեմբերին WFTGA, ՀԶԳ և ԵՊՀ համագործակցության շրջանակներում Հայաստանում նույնպես բացվել է WFTGA թրեյնինգների միջազգային կենտրոն, որտեղ յուրաքանչյուր տարի անց են կացվում զբոսավարների վերապատրաստման դասընթացներ: Նախագծի իրագործմանը ի սկզբանէ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը: Երևանի WFTGA միջազգային թրեյնինգ կենտրոնում իրականացվել է 5 դասընթաց` 2014թ. դեկտեմբեր, 2015թ. մարտ, 2016թ. մարտ-ապրիլ, 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր և... ԱՎԵԼԻՆ
ՀԶԳ Առօրյան
Մեր Զբոսավարները
Էլլա
Խուդավերդյան
Բորիս
Ալավերդյան
Հայկ
Մելքոնյան
Դավիթ
Հասրաթյան
Ռոզա
Աթանեսյան
Լևոն
Մազմանյան
Լիանա
Գրիգորյան
Նարինե
Սահակյան
Հասմիկ
Մանուկյան
Ռոբերտ
Մաթևոսյան
Մերի
Պատվականյան
Րաֆֆի
Հալաջյան
Ռուզաննա
Խաչիկյան
Անուշ
Գասպարյան
Լիլիթ
Մամիկոնյան
Նարեկ
Պապիկյան
Գոհար
Աթոյան
Իրինա
Սիմոնյան
Եվա
Հարությունյան
Աիդա
Կարապետյան
Զարուհի
Պողոսյան
Լիա
Բախշինյան
Նարինե
Լևոնյան
Արփինե
Ավետիսյան
Արմինե
Հակոբյան
Հայկ
Քոչարյան
Ծովինար
Մարկոսյան
Աննա
Վարդապետյան
Անուշ
Արամյան
Արշակ
Մկրտչյան
Ինգա
Սարգսյան
Իռեն
Շաբոյան
Լիանա
Ավետյան
Մարիա
Անդրիասյան
Արփինե
Խալաթյան
Փիրուզա
Նազարյան
Լաուրա
Հարությունյան
Արմինե
Ենգոյան
Վահե
Պապյան
Նաիրա
Սուքիասյան
Հասմիկ
Գևորգյան
Լուսինե
Թորոսյան
Միհրան
Սիմոնյան
Ժաննա
Բախշեցյան
