Լուրեր
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
2018-11-17
Մեր հարգելի գործընկեր, Գիլդիայի պատվավոր անդամ Բեատրիս Նշանյանին վերջապես կարողացանք հանձնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից 2017թ. զբոսաշրջության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված Ոսկե մեդալը։ Սրտանց շնորհավորում ենք, մաղթում առողջություն և երկար տարիների կյանք։
Հարգանքով
Ձեր Գիլդիա
Հարգանքով
Ձեր Գիլդիա
Հայաստանի Առաջին Հանարպետության 100ամյակը
2018-05-28
Հայաստանի Առաջին Հանարպետության 100ամյա տարելիցի և մայիսյան բոլոր հերոսամարտերի հետևաբար և տոների կապակցությամբ շնորհավորում ենք ողջ հայությանը։ Մաղթում ենք հատկապես զբոսաշրջության ոլորտի մեր բոլոր գործընկերներին այս օրերին և միշտ բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ ներկայացնել Հայաստանը, մի երկիր որն իր խաղաղասիրությամբ այլևս օրինակ է ամբողջ աշխարհի համար։
Գիլդիան Մոսկվայում
2018-04-28
2018 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ «Մոսկվայի զբոսավարի օրը» տոնական միջոցառումը, որին Մոսկվայի զբոսավարների Ասոցացիայի հրավերով մասնակցեց նաև Հայ Զբոսավարների Գիլդիան և ներկայացրեց Հայաստանում WFTGA-ի միջազգային թրեյնինգ կենտրոնը: ՀԶԳ-ի անունից հիշյալ միջոցառմանը մասնակցեցի նաև ես՝ Էլլա Խուդավերդյանս: Պետք է ասել, որ Մոսկվան մի բացառիկ մեգապոլիս է՝ իր պատմությամբ, հոյակերտ շինություններով, փոքրիկ փողոցներով և լայնարձակ պողոտաներով: Բառերով անհնար է նկարագրել հիացմունքս։ Այցելեք այն զբոսավարի ուղեկցությամբ, հավատացնում եմ Ձեզ, Դուք կտեսնեք բոլորովին ուրիշ Մոսկվա:
«Մոսկվայի զբոսավարների օրը» միջոցառմանը տեղի ունեցավ նաև տուրիզմի բնագավառի վերաբերյալ կոնֆերանս: Կոնֆերանսի առաջին մասն անցկացվեց «Զարյադյե» զբոսայգում, որին հրավիրված էին նաև Ռուսաստանի տարբեր մարզերից պատվավոր հյուրեր և զբոսավարներ: Քննարկվեցին տուրիզմի բնագավառին առնչվող մի շարք թեմաներ և խնդիրներ, որի արդյունքում պարզեցի, որ մեր և նրանց մոտ առկա խնդիրները գրեթե նույնն են:
Այնուհետև բոլոր պատվիրակները մեկնեցին Մոսկվայի Կառավարության Տուն ծրագրի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար, որտեղ և մատուցվեց տոնական ճաշը: Հիասքանչ զբոսավար Սնեժանան մեզ համար շատ գեղեցիկ էքսկուրսիա անցկացրեց քաղաքում, որի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նրան:
Միջոցառման պաշտոնական հատվածում ներկայացրեցի WFTGA (Գիդերի Ասոսացիաների Համաշխարհային Ֆեդերացիա) Միջազգային կենտրոնը Հայաստանում: Ելույթ ունեցան նաև Վրաստանի, Ղրիմի, Իրկուտսկի, Կալինիգրադի, Սանկտ-Պետերբուրգի, Ուդմուրտիայի մեր գործընկերները: Միջոցառման մասնակիցներից շատերը մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին և ցանկություն հայտնեցին մասնակցելու Երևանում կազմակերպվելիք հաջորդ միջազգային թրեյնինգին: Միջոցառումը շատ հետաքրքիր էր և լավ կազմակերպված։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներ Սնեժանային, Մարինային, Լարիսային և բոլոր-բոլորին ջերմ ընդունելության համար: