Լուրեր
 «    »

ԲԱՍՎՈՅԱԺ - ԳԻԼԴԻԱ

2018-01-20

Միասին մենք ավելի լավն ենք դարձնում տուրիզմի ծառայությունը Հայաստանում, կամ երբ խոսքը գործ է դառնում։

Մեկնարկում է շատ հետաքրքիր և օգտակար կրթական համագործակցություն ԲԱՍՎՈՅԱԺ ընկերության և ՀԱՅ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ ՀԿ-Ի միջև։ Խոսքը գնում է անգլերենի դասեր անցկացնելու մասին, որոնք կտևեն մեկ ամիս: Գաղափարը ծնվեց BUSVOYAGE ընկերության 15-ամյակին նվիրված միջոցառմանը՝ դառնալով օրվա անակնկալ նվերը։

Շնորհավորում ենք BUSVOYAGE ընկերության վարորդներին և ՀԶԳ-ին ի դեմս Ռոզա Աթանեսյանի հին ընկերների հետ նորովի համագործակցելու առթիվ։
Մենք պրոֆեսիոնալներ ենք:

ՀԶԳ վարչություն

Նոր Տարի 2018

2018-01-01

Թող այս տարին բոլորիդ ընտանիքներին միայն ուրախություն, բարեկեցություն, առատություն բերի։
Թող նպատակների իրագործման տարի լինի կյանքի բոլոր իրավիճակներում։ Առողջ եղեք, ուժեղ ու բարի։
Շնորհավոր Նոր Տարի և գալիք Սուրբ Ծնունդ

ՀԶԳ վարչություն

HOT ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ

2017-11-23

2017թ. նոյեմբերի 23-ին մեկնարկեց Երևանի WFTGA միջազգային թրեյնինգ կենտրոնի HOT (Hands On Training) փուլը: Այն կտևեի մինչև նոյեմբերի 29-ը: Դասընթացի մասնակիցները Հայաստանից և Ուզբեկստանից են։ Դասընթացն այս անգամ ռուսերեն է։

WFTGA միջազգային թրեյնինգ կենտրոն Երևանում, Հայաստան
/123_SITE/123_images/news.107-0.any.0510.jpg/123_SITE/123_images/news.107-1.any.0513.jpg/123_SITE/123_images/news.107-2.any.0516.jpg/123_SITE/123_images/news.107-3.any.0529.jpg/123_SITE/123_images/news.107-4.any.0536.jpg/123_SITE/123_images/news.107-5.any.0560.jpg/123_SITE/123_images/news.107-6.any.0608.jpg/123_SITE/123_images/news.107-7.any.4457.jpg

WFTGA Թրենինգ Կենտրոնը Երևանում

2017-11-23

GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում» (PSD TVET) ծրագրի աջակցությամբ Զբոսաշրջային գիդերի ասոցացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) միջազգային փորձագետ Գենադի Չուդնովեցը նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 6-ը ԵՊՀ-ում վարում է զբոսավարների գործնական և վերապատրաստման դասընթացներ (ToT):

Գործնական դասընթացի նպատակն է զարգացնել զբոսավարների նախնական գործնական հմտությունները: Դասընթացն օգտակար կլինի նաև փորձառու զբոսավարների համար։

Վերապատրաստման դասընթացն իր հերթին թույլ կտա հմուտ զբոսավարներին և տեղացի դասընթացավարներին ստանալ WFTGA-ի միջազգային սերտիֆիկատ: Դասընթացի ընթացքում զբոսաշրջավարներին կդասավանդվեն գործնական զբոսավարության հմտությունների, կիրառական գիտելիքների, մշակութային գիտելիքների և բիզնես հմտությունների զարգացման մոդուլներ:

HOT և TtT ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

2016-03-31

2016թ. մարտի 31-ին մեկնարկեցին Երևանի WFTGA Միջազգային թրեյնինգ կենտրոնի HOT և TtT , դասընթացները, որոնք կավարտվեն նույն թվականի ապրիլի 12-ին։ Դասընթացին մասնակիցում են գործող զբոսավարներ Թայլանդից, Ղազախստանից, Իրանից և Հայաստանից։

WFTGA Միջազգային թրենինգ կենտրոն Երևանում, Հայաստան
/123_SITE/123_images/news.106-0.any.16 hot.1.jpg/123_SITE/123_images/news.106-2.any.hot 16.5.jpg/123_SITE/123_images/news.106-4.any.hot 16.3.jpg/123_SITE/123_images/news.106-5.any.hot 16.2.jpg